IKEA Երևանում — հաճախ տրվող հարցեր
Պատասխաններ ամենահաճախ տրվող հարցերին՝ IKEA ապրանքների, առաքման, վճարման և վերադարձի մասին։
Կա՞ IKEA Հայաստանում։
Հայաստանում IKEA-ի պաշտոնական խանութ չկա։ Meble.am-ում կարող եք գնել IKEA ապրանքներ Երևանում՝ առանց սպասելու և արտասահմանից պատվիրելու։ Առաքումը Երևանում՝ 24 ժամում։
Որտե՞ղ գնել IKEA կահույք Երևանում։
Meble.am-ում ներկայացված են IKEA սեղաններ, աթոռներ, պահարաններ, դարակաշարեր, լամպեր, վարագույրներ, քիվեր, խոհանոցային և լոգասենյակի պարագաներ։ Պատվիրեք կայքում, և մենք կառաքենք Երևանում 24 ժամում։
Ապրանքներն առկա՞ են։
Այո։ Կայքում «առկա է» նշված բոլոր ապրանքները գտնվում են մեր պահեստում՝ Երևանում, և պատրաստ են առաքման։
Որքա՞ն է տևում առաքումը։
Երևանում առաքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում։
Որքա՞ն արժե առաքումը։
Անվճար առաքում՝ 20,000 ֏ և ավելի գնումների դեպքում։ Ավելի փոքր պատվերների դեպքում առաքման արժեքը 700 ֏ է։
Առաքո՞ւմ եք մարզեր։
Ներկայումս առաքումը կատարվում է միայն Երևանում։ Մարզեր առաքում չենք իրականացնում։
Ինչպե՞ս կարող եմ վճարել։
Վճարումը կատարվում է միայն անկանխիկ՝ բանկային քարտով, ACBA բանկի անվտանգ վճարային համակարգի միջոցով։
Կարո՞ղ եմ վերադարձնել ապրանքը։
Այո, ապրանքը կարող եք վերադարձնել 14 օրվա ընթացքում, եթե այն չբացված է, գործարանային փաթեթավորմամբ և գնման կտրոնով։ Վերադարձի պայմանները
Կահավորո՞ւմ եք բնակարաններ և հյուրանոցներ։
Այո։ Ընդունում ենք պատվերներ բնակարանների, հյուրանոցների և գրասենյակների կահավորման համար՝ ըստ Ձեր ցանկի։ Նվազագույն պատվերը՝ 1 մ³։ Մանրամասն
Meble.am-ը IKEA-ի պաշտոնական ներկայացուցի՞չ է։
Ոչ։ Meble.am-ն անկախ խանութ է, որը վաճառում է IKEA ապրանքներ Երևանում։
Ինչպե՞ս կապվել ձեզ հետ։
Հեռ.՝ +374 77 16 68 60, էլ. փոստ՝ support@meble.am
IKEA in Armenia: Meble.am — IKEA products in Yerevan with 24-hour delivery. Товары IKEA в Ереване с доставкой за 24 часа.